ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ կամ Ցեղասպանություն ժխտել

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ կամ Ցեղասպանություն ժխտել
16.03.2025 | 07:46

Հայաստանի հետ կեղծ հաշտությունից խոսող Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում պահանջում է իրեն հանձնել այն անձանց, որոնց անունը Բաքվում ընթացող «դատավարության» մեղադրանքում հնչեցվել է:

Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանությունը կամ դրա պարագլուխը ԱԺ ամբիոնից կամ լայվի միջոցով հայտարարի, որ եթե ադրբեջանական ցանկի առաջին հորիզանականներում գտնվող Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք, ապա ինչպես իրենք են սիրում հասարակությանը շանտաժի ենթարկել, պատերազմ կսկսի:

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ կամ Ցեղասպանություն ժխտել, ուր մնաց որևէ մեկը վստահ լինի, որ իրեն այս կամ այն պահանջի դեպքում չեն հանձնի Ադրբեջանին:

Հայաստանում որևէ քաղաքացի` Փաշինյանի համար ինքնահրկիզվողից մինչև զինվորական, որևէ վստահություն չի կարող ունենալ, որ մի օր իր «գլուխը չեն ուտի»` Հովիկ Աղազարյանն ու իր կողքի նստողը վկա:

Դա կլինի թշնամուն հանձնելո՞վ, հայրենազրկելո՞վ, թե՞ ազատությունից զրկելով, արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ